Տնտեսական գործունեությունը
Արտադրանքը

Ընկերության արտադրական հզորությունները թույլ են տալիս արտադրել երկու տեսակի անզուտ պղինձ` Ա դասի պղինձ` ոսկու և արծաթի համեմատաբար բարձր պարունակությամբ, և Բ դասի` ոսկու և արծաթի ավելի քիչ պարունակությամբ: Ա դասի անզուտ պղնձի արտադրության հիմնական հումքը պղնձի խտանյութն է, որի մատակարարման ծավալները 2011 հունվար-սեպտեմբեր ամիսներին ունեցել են հետևյալ կառուցվածքը.

• «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ – 55%
• «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ – 45%


Ա դասի անզուտ պղինձն ունի հետևյալ բնութագիրը`

Cu

min. 98.5%

Ag

up to 300 gr/t

Au

up to 150 gr/t

As

max. 0.020%

Bi

max. 0.010%

Pb

max. 0.050%

Ni

max. 0.025%

Sb

max. 0.010%

Te

max. 0.010%

Se

max. 0.050%

S

max. 0.050%


Բ դասի անզուտ պղինձը ստացվում է պղնձի ջարդոնի ձուլումից, որը ձեռք է բերվում երկրի ներսում: Պղնձի պարունակությունը Բ դասի պղնձի մեջ կազմում է նվազագույնը 98.5%, մինչդեռ արծաթի և ոսկու պարունակությունը կարող էր լինել մինչև 140գ/տ և 4գ/տ համապատասխանաբար: Ընկերության արտադրական հզորությունները հնարավորություն են տալիս ձուլել ավելի մեծ քանակությամբ պղնձի ջարդոն, քան հնարավոր է ձեռք բերել Հայաստանի ներսում, իսկ հարևան երկրներում առկա վարչական խոչընդոտները դժվարացնում են այդ երկրներից պղնձի ջարդոն գնելը և ներկրելը: Այդ հանգամանքներով պայմանավորված` ընկերությունը ստիպված է եղել 2003 թ. դադարեցնել ջարդոնի ձուլման համար նախատեսված վառարանի աշխատանքը, իսկ ձեռք բերվող փոքր քանակությամբ ջարդոնը ձուլել կոնվերտերում:
«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC